‘Մալիի իսլամիստական խմբավորումներից մեկը պատրաստ է բանակցել կառավարական ուժերի հետ’

601

Մալիում գործող իսլամիստական խմբավորումներից մեկը հայտարարել է, որ անջատվում է զինյալների հիմնական խմբավորումից և պատրաստ է բանակցությունների նստել իշխանության հետ, ինչպես նաև աջակցել ծայրահեղականության դեմ պայքարին, հայտնում է France-Presse գործակալությունը:

«Իսլամիստական Ազավադա շարժում» խմբավորումն անջատվել է «Ալ-Քաիդային» մոտ կանգնած «Անսար ադ-Դինից», որի շարքերում են Մալիի հյուսիսի տուարեգները: Բացի այդ՝ Մալիում գործում են նաև «Իսլամական Մահրիբի երկրներում Ալ-Քաիդայի» և «Արևմտյան Աֆրիկայում հանուն միասնության և ջիհադի շարժման» զինյալները:

Անջատված խումբը, որը ղեկավարվում է տուարեգ Ալգաբաս Ագ Ինթալլայի կողմից, կոչ է արել Մալիի  և Ֆրանսիայի ռազմական ուժերին՝ դադարեցնել իր վերահսկողության տակ գտնվող շրջաններում ռազմական գործողությունները:

Նախորդ հոդվածը‘Մոտ ապագայում ռուս-վրացական բիզնես համաժողով է սպասվում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական Իսմաիլլիում անկարգությունները շարունակվում են. 60 մարդ բերման է ենթարկվել’