‘
Ծայրահեղական իսլամիստների հետ բախման հետեւանքով Մալիի հյուսիսում եւս մեկ ֆրանսիացի զինվորական է զոհվել, հայտնի է դարձել Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:
«Ֆրանսիայի նախագահը շատ վշտացած է երեկ երեկոյան Մալիի հյուսիսում զոհված պարաշյուտային գնդի զինվորի մահվան լուրով: Պետության ղեկավարը իր խորին հարգանքն է մատուցում այդ երիտասարդ զինվորի մատուցած զոհին», — ասվում է հաղորդագրության մեջ:
‘