‘Մակարով. Կոմսոմոլ չկա, դրա համար էլ երիտասարդությունը մասնակցում է ընդդիմության ակցիաներին’

1459

Երիտասարդները մասնակցում են ընդդիմության ակցիաներին, քանի որ վերացել է երիտասարդության հետ աշխատելու համակարգը, համոզված է Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր ժողովի խոսնակ Վյաչեսլավ Մակարովը:

«Պետք է երիտասարդության հետ աշխատելու համակարգ լինի: Մենք արդեն չունենք պիոներական, կոմերիտական կազմակերպություններ, որտեղ դաստիարակության համակարգ կար՝ աշխատանքային, սպորտային, բարոյական»,- հայտարարել է խոսնակը լրագրողներին՝ մեկնաբանելով Սմոլնիի հորդորը՝ չմասնակցել բողոքի ակցիաներին:

«Ցավոք՝ այժմ դպրոցներում և բուհերում քիչ են զբաղվում դաստիարակչական աշխատանքով: Եվ երբ դաստիարակում է ինտերնետը, երիտասարդությունը չի ստանում այն հարցերի պատասխանները, որոնք ունի: Արդյունքում՝ նրանք արձագանքում են հանրահավաքներին մասնակցելու կոչերին, նրանց համար դա նորաձև բան է»,- հավելել է Մակարովը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘CNN. Ռուսաստանի իշխանությունները «սպանիչ» տեղեկություններ ունեն Թրամփի մասին’
Հաջորդ հոդվածը‘Դատախազների թոշակը բարձրացնելու մասին օրենքը ընդունվեց ‘