‘Մակեդոնիայի Հանրապետությունը վերանվանվել է Հյուսիսային Մակեդոնիա’

2492

Աթենքը հասավ նրան, որ Հարավսլավիայի նախկին Մակեդոնիա հանրապետությունը վերանվանվել է:

Սկոպիեում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում հայտարարվել է, որ այսուհետև երկիրը կանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Երկրի վարչապետ Զորան Զաևը այդ որոշումն անվանել է «պատմական»:

Վեճն այն մասին, թե ով ավելի շատ իրավունք ունի կրելու «Մակեդոնիա» անվանումը, աշխուժորեն ընթանում էր արդեն քառորդ դար:

Հունաստանի նույնանուն պատմական շրջանի անվան հետ համընկնելու առիթով երկու երկրների միջև առկա տարաձայնությունները համարվել են հիմնական խոչընդոտներից մեկը՝ Մակեդոնիայի՝ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին:

Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. Սփյուռքին ներգրավելու առիթով
Հաջորդ հոդվածը‘Փարիզում անհայտ անձը պատանդ է վերցրել և հանդիպում է պահանջում Իրանի դեսպանի հետ’