‘Մակլարենը հրաժարվել է ռուս մարզիկների կողմից դոպինգ օգտագործելու ապացույցներ տրամադրել ‘

2242

Համաշխարհային հակադոպինգային անկախ գործակալության (WADA) ղեկավար Ռիչարդ Մակլարենը հրաժարվել է տրամադրել այն ապացույցները, որոնք հաստատում են ռուս մարզիկների կողմից դոպինգի կիրառման իրողությունը, որոնք չեն տրամադրվել Միջազգային Օլիմպիական կոմիտեին: Այս մասին գրում է Р-Спорт-ը: «Մենք դիմեցինք Մակլարենին եւ ասացինք, որ կուզենայինք, կոնկրետ ապացույցները տեսնել, մինչ  դրանք Թեթեւ աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ընկերակցությանը (IAAF) տրամադրելը: Ի պատասխան մենք լսեցինք մերժում հիմնավորմամբ, որ այդ ինֆորմացիան այնքան էլ կարեւոր չէ ՄՕԿ համար»,- ասել է ՄՕԿ ղեկավար Բախը: 

Նախորդ հոդվածը‘Ինչից են պատրաստված օլիմպիական մեդալները’
Հաջորդ հոդվածը‘Ռիո-2016. Բրազիլացիները երկրորդ ոսկե մեդալը նվաճեցին վոլեյբոլում’