Մակրոնը Զելենսկուն պարգևատրել է Պատվավոր լեգեոնի շքանշանով

325

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը իր ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկուն պարգևատրել է ֆրանսիական բարձրագույն պարգևով՝ Պատվավոր լեգեոնի շքանշանով։

«Հարգանքի տուրք եմ մատուցում Ուկրաինային և նրա ժողովրդին։ Քեզ, Վլադիմի՛ր, հարգանքս եմ մատուցում քո խիզախության և նպատակասլացության համար»,- գրել է Մակրոնը։

Զելենսկին չորեքշաբթի ժամանել է Փարիզ՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Սպասվում է, որ այսօր Բրյուսելում նա կմասնակցի Եվրամիության լիագումար գագաթնաժողովին։

Փոխանցում է tass.ru-ն։ 

Նախորդ հոդվածըԲայդենը մտադիր է մասնակցելու հերթական ընտրություններին
Հաջորդ հոդվածըՄիշել Տեր-Զաքարյանը գլխավորեց «Մոնպելիեն»