Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ խնդրել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին մնալ թիմի ղեկին՝ չնայած ԱԱ-2022-ի եզրափակչում պարտության։
«Իհարկե, խնդրեցի Դիդյե Դեշամին շարունակել աշխատանքը։ Ես ուզում եմ, որ նա շարունակի։ Ասացի, որ նա պիտի մարսի իրավիճակը»,- Մակրոնի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Ֆրանսիան հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց Արգենտինային։