Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո Ռուսաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում՝ մերժելով այդ առթիվ ուկրաինական իշխանությունների կողմից հնչած քննադատությունները։
«Մեր դերը խաղաղություն հաստատելն է, և երբ այն հաստատվի, անհրաժեշտ կլինեն բանակցություններ։ Անհրաժեշտ է, որ Ռուսաստանը, որպես հակամարտության կողմ, ներկա լինի բանակցությունների սեղանի մոտ, որպեսզի կայուն խաղաղություն հաստատվի»,- ասել է Մակրոնը երեքշաբթի LCI և TF1 հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, իր կողմից, ապահովում է անվտանգության երաշխիքներն Ուկրաինայի համար՝ նրան զենք մատակարարելով։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ կտրականապես դեմ է լարվածությունը մեծացնելուն և Ֆրանսիային հակամարտության մեջ ներքաշելուն՝ որպես կողմերից մեկը։
«Նրանք, ովքեր հրաժարվում են դրան պատրաստվել և աշխատել այդ ուղղությամբ, լայնածավալ պատերազմ են առաջարկում, որը կընդգրկի ոջ մայրցամաքը»,- նախազգուշացրել է Մակրոնը՝ հավելելով, որ ինքը հանդես է գալիս հենց դրա դեմ։
Փոխանցում է tass.ru-ն։