‘
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատել է պատանուն՝ իրեն անհարգալի դիմելու համար, և կոչ է արել վայելուչ վարք դրսևորել պաշտոնական արարողության ժամանակ:
Հունիսի 18-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել 1940 թ. հունիսի 18-ին Շառլ դը Գոլի կոչի 78-րդ տարեդարձը, որով սկիզբ էր դրվել Դիմադրության շարժմանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Պաշտոնական արարողությունից հետո նախագահ Մակրոնը սեղմել է արարողության մասնակիցների, մասնավորապես՝ դպրոցականների ձեռքերը: «Գործերը ո՞նց են, Մանու», — նախագահին է դիմել նրանցից մեկը:
«Դու կարող ես հիմարություններ անել, բայց այսօր այն օրն է, երբ կատարում են «Մարսելյեզը» և «Պարտիզանների երգը», ինձ դիմիր «պարոն նախագահ»», — պատասխանել է Մակրոնը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘