Մակրոնը Ջոնսոնին ծաղրածու է անվանել

195

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ծաղրածու է անվանել և նրա հետ գործ բռնելը համեմատել կրկեսի հետ, հաղորդել է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով ֆրանսիական Canard Enchaine երգիծական շաբաթաթերթին։

Ըստ պարբերականի՝ Մակրոնը դա ասել է նոյեմբերի 24-25-ին Խորվաթիա կատարած այցի ժամանակ։ Հեռուստաալիքը հիշեցնում է, որ այցն սկսվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ 27 միգրանտ զոհվել էր Պա դե Կալե նեղուցն անցնելիս նավաբեկության հետևանքով։ Բրիտանացի վարչապետի մամուլի ծառայությունը նոյեմբերի 24-ին տեղեկացրել էր, որ Ջոնսոնը և Մակրոնը պայմանավորվել են անել ամեն ինչ՝ Լա Մանշով անօրինական միգրացիան կասեցնելու համար։

«Մենք հասուն զրույցներ ենք վարում, բայց սկզբում էլ, վերջում էլ Ջոնսոնն ինձ անպատշաճ է թվում։ Միշտ նույն կրկեսը։ Տխուր է նման մեծ երկիրը տեսնել․․․ ծաղրածուի ղեկավարության ներքո»,- Մակրոնի խոսքն է մեջբերել Sky News-ը՝ Canard Enchaine երգիծական շաբաթաթերթից, որը հայտնի է իր լրագրողական հետաքննություններով։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄասքն առաջարկել է սահմանափակել պաշտոնի հավակնողների տարիքը
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդի» կամային հաղթանակը տոնեց «Արսենալի» նկատմամբ (տեսանյութ)