‘
Էմանուել Մակրոնը Թերեզա Մեյի հետ ժամադրվել է Լազուրե ափին: Ֆրանսիայի նախագահն այսօր Բրիտանիայի վարչապետին կընդունի պետության ղեկավարի ամառային նստավայրում, որտեղ մտադիր է անցկացնել արձակուրդը:
Հանդիպումը նախատեսված է երեկոյան:
Բանակցությունների հարցում շահագրգռված են երկու կողմերն էլ: Մեյը հույս ունի, որ իրեն կհաջողվի մի քիչ մեղմացնել brexit-ի հարցով գլխավոր բանագնաց Միշել Բարնիեին: Բրիտանիան ցանկանում է հեռանալ, որպեսզի մնա առնվազն ընդհանուր տնտեսական տարածքում: Brexit-ը կարող է նշանակել մաքսատուրքերի և այլ տարիֆների վերաբերող արտոնությունների կորուստ: Ըստ Միշել Բարնիեի՝ «ԵՄ-ն չի կարող և չի տրամադրի ատևտրին նպաստող ռեժիմ, որը կտարածվի մաքսատան վրա, չի կարող ԵՄ կազմում չգտնվող երկրում ազատել ԱԱՀ-ից և այլ հարկերից, քանի որ նման արտոնություններ գործում են միայն համաեվրոպական հանրության անդամ պետությունների համար»:
Հաղորդվում է, որ Թերեզա Մեյը կփորձի Մակրոնին հակել Անգելա Մերկելի դիրքորոշմանը, որը հանդես է գալիս ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի հնարավորինս լայն տնտեսական համագործակցության օգտին:
Թե ինչ դիրքորոշում կդրսևորի Մակրոնը՝ դժվար է կանխատեսել: Բայց նախորդ օրը Ելիսեյան պալատն արդեն հայտարարել է, որ նախագահը ոչ միայն լիովին համակարծիք է Միշել Բարնիեի հետ, այլև անվերապահորեն պաշտպանում է այդ տեսակետը:
Փոխանցում է euronews-ը:
‘