Ֆրանսիան պատրաստ է բուժման ընդունել Գազայի հատվածից ուռուցքային հիվանդություններով տառապող երեխաների, եվրոպական մյուս երկրները նույնպես պատրաստ են օգնելու պաղեստինցի երեխաներին։
Ամման կատարած այցի ընթացքում Հորդանանի թագավոր Աբդալլա II-ի հետ հանդիպմանը նման հայտարարութամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Հորդանանին և նրա միապետին՝ հանուն խաղաղության գործադրած ջանքերի համար՝ հենվելով «երկու պետություն» սկզբունքի վրա, ինչը, Մակրոնի կարծիքով, կարող է միայն երաշխավորել անվտանգությունը և կայունությունը տարածաշրջանում։