‘Մակքեյնը ՆԱՏՕ-ն Թրամփից «պաշտպանելու» միջոց է առաջարկում’

1967

‘

Ամերիկյան սենատոր Ջոն Մակքեյնը որոշել է օրենսդրորեն արգելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուրս գալ ՆԱՏՕ-ից, հաղորդել է T-online լրատվական կայքը:

Նշվում է, որ Մակքեյնը, մի քանի խորհրդարանականների հետ միասին, մի օրինագիծ է ներկայացրել, որն անհնար է դարձնում Միացյալ Նահանգների ելքը ՆԱՏՕ-ից՝ առանց սենատի հավանության:

Մակքեյնի կարծիքով՝ Դոնալդ Թրամփը վատ է վարվել ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցների հետ, ուստի ամերիկյան կառավարությունում «կասկածներ են առաջացել Հյուսիսատլանտյան դաշինքին Ամերիկայի հավատարմության հարցում»:

Սենատորի խոսքով՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները 70 տարի շարունակ  զրկանքներ են կրել հանուն «անվտանգության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա հիմնված դեմոկրատական աշխարհի»: Նա նաև հավելել է, թե հենց ՆԱՏՕ-ն է ԱՄՆ-ը դարձրել այդքան հաջողակ ու անվտանգ երկիր:

Ավելի վաղ Թրամփը կասկած էր հայտնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների կոլեկտիվ անվտանգության անհրաժեշտության կապակցությամբ, որը նախատեսված է Հյուսիսատլանտյան պայմանագրի հինգերորդ հոդվածով:

Փոխանցում է ria.ru-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Մուսինյան. Այս սուբյեկտները Տեր-Պետրոսյանից «դուրս»՝ գոյություն չունեն’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Դավիթն իր մարտական գիտելիքներով մի ամբողջ գունդ կղեկավարեր»’