Աշխարհում հակամարտությունների պատճառով ներքին տեղահանված մարդկանց թիվը հասել է 48 միլիոնի, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի ներքին տեղահանվածների հարցերով հատուկ բանագնաց Սեսիլյա Խիմենես-Դամարին՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի Երրորդ հանձաժողովում։
«Զինված հակամարտությունների բնույթի բարդացման և համատարած բռնությունների պայմաններում ավելի ու ավելի դժվար է դառնում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքի պաշտպանությունը»,- նշել է հատուկ բանագնացը։
Խիմենես-Դամարիի խոսքով՝ կոնֆլիկտային իրավիճակներն ու բռնություններն աշխարհում կարող են ավելի խորանալ տարերային աղետների և 2020 թվականից՝ համավարակի պատճառով, որոնք հանգեցնում են բնակչության տեղաշարժին։
Փոխանցում է tass.ru-ն։
