Պատերազմն Ուկրաինայում առաջին անգամ հանգեցրել է նրան, որ աշխարհում այն մարդկանց թիվը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, անցել է 100 միլիոնից։
ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ պատերազմի հետևանքով առաջացած սովը կարող է ստիպել, որ փախստականների թիվն ավելի մեծանա։
«Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման պատճառով կտրուկ խորացած գլոբալ պարենային ճգնաժամը հաղթահարելու ջանքերն առաջնահերթ նշանակություն ունեն շատ ավելի մեծ թվով մարդկանց տեղաշարժը կանխելու տեսակետից»,- հայտարարել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Եվրոպայում ուկրաինացի փախստականների թիվն անցել է 4,8 միլիոնից։
Փոխանցում է BBC-ն։