ՄԱԿ․ Գազայում զոհերի թիվը կարող է էապես  փոխվել

268

ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը չի բացառել, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քան հրապարակված տվյալները։ Հայտնի չէ, թե քանի-քանի զոհ կա Գազայի հատվածում փլատակների տակ, հայտարարել է նա Financial Times թերթին։

Գրիֆիթսի խոսքով՝ «հիվանդությունները և քաղցը դառնում են մահերի ու զրկանքների հիմնական պատճառները» անկլավում, որը հումանիտար աղետի շեմին է։ «Հիվանդություններից մահացածների թիվը կարող է մի քանի անգամ մեծ լինել ռազմական գործողությունների և ավիահարվածների հետևանքով զոհվածների թվից»,- ասել է նա։ Սակայն վիճակագրությունը կարող է «արմատապես փոխվել», երբ մաքրվեն փլատակները։

«Փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի դեպքում զոհերի թիվը կրկնապատկվեց» փլատակներում աշխատանքից հետո, հիշեցրել է նա։

Թուրքիայի հարավ-արևելքում անցյալ տարեսկզբին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 50 հազար մարդ։

Նախորդ հոդվածըՀոկտեմբերի 7-ից Գազայում զոհվել է առնվազն 95 լրագրող
Հաջորդ հոդվածըՊաղեստինի ԱԳՆ-ն դատապարտել է իսրայելցի նախարարի այցը Արևմտյան ափի բնակավայր