ՄԱԿ․ Թուրքիայում երկրաշարժերի պատճառած վնասը գերազանցում է 100 մլրդ դոլարը

378

Մեկ ամիս առաջ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը 100 մլրդ դոլարից ավելի վնաս են հասցրել, հայտարարել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչ Լուիզա Վինթոնը։

«Այսօրվա դրությամբ՝ հաշվարկները ցույց են տալիս, որ իշխանությունների գնահատականով, ինչը հաստատել են միջազգային գործընկերները, վնասի գումարը գերազանցում է 100 մլրդ դոլարը»,- հայտարարել է Վինթոնը՝ հավելելով, որ վերականգնման համար ավելի շատ գումար կծախսվի։ Դա գրեթե եռակի ավելի է, քան Համաշխարհային բանկի՝ ավելի վաղ տրված նախնական գնահատականը՝ 34,2 մլրդ։

Երկրաշարժից ամենաշատը տուժած Հաթայի շրջանում, որտեղ հարյուր հազարավոր տներ են ավերվել, նա իրավիճակն անվանել է ապոկալիպտիկ։

Լուիզա Վինթոնը շեշտել է, որ խոսքը միայն այն վնասի մասին է, որ ստորգետնյա ցնցումներից կրել է Թուրքիան, առանց Սիրիայի ավերածությունների։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲորել․ Օտարերկրյա գործակալների մասին օրենքը հակասում է Վրաստանի՝ ԵՄ մտնելու ցանկությանը
Հաջորդ հոդվածըՎանդակներից դո՛ւրս եկեք. ՉԻ