ՄԱԿ․ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 4,5 հազար խաղաղ բնակիչ

462

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը փետրվարի 24-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է 10 046 զոհ Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում․ 4 481 սպանված և 5 565 վիրավոր։

Սպանվածներից՝ 1739 տղամարդ, 1159-ը՝ կին, 119 աղջիկ, և 125 տղա, այդ թվում՝ 40 երեխա և 1299 մեծահասակ, որոնց սեռը դեռ անհայտ է։ Վիրավորներից՝ 1133 տղամարդ, 788 կին, 125 աղջիկ և 164 տղա, ինչպես նաև 173 երեխա և 3182 մեծահասակ։

ՄԱԿ-ում այն կարծիքի են, որ իրական թվերը շատ ավելի մեծ են, քանի որ ակտիվ ռազմական գործողությունների վայրերից տեղեկատվությունն ուշանում է, իսկ շատ հաղորդումներ դեռ հաստատման կարիք ունեն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀաստատվել են ԱԱ-2026-ի քաղաքները ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում
Հաջորդ հոդվածըATP-500. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ