ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է ԱՄՆ-ի բանաձևը՝ Կարմիր ծովում նավերի վրա գրոհների դատապարտմամբ

325

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքաբթի ընդունել է բանաձևի ամերիկյան նախագիծը՝ դատապարտելով եմենյան խռովարար-խուսիտների գրոհները Կարմիր ծովում։

Փաստաթղթի օգտին քվեարկել է ԱԽ-ի 11 անդամ, 4 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ալժիրը, ձեռնպահ են մնացել։

Ավելի վաղ Ռուսաստանը երեք լրացում է առաջարկել անել բանաձևի տեքստում, այդ թվում՝ նշել, որ Կարմիր ծովում իրավիճակի սրման պատճառը պաղեստինա-իսրայելական հակամարտությունն է, սակայն Անվտանգության խորհուրդը մերժել է դրանք։

Ինչպես քվեարկությունից առաջ նշել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան,  հենց Գազայում էսկալացիան է Կարմիր ծովում ներկայիս իրավիճակի «բուն պատճառը»։ «Առանց այդ մասին բանաձևում նշելու՝ կխախտվի պատճառահետևանքնային կապը, և կաղճատվի դեպքերի ընդհանուր ենթատեքստը»,- ասել է Նեբենզյան։

ԱՄՆ-ի և Ճապոնիայի կողմից առաջարկված փաստաթուղթը բաղկացած է 11 կետից և «խստորեն դատապարտում է» 2023 թ․ նոյեմբերից Կարմիր ծովում խուսիտների հարձակումները առևտրանավերի վրա։

Նախորդ հոդվածըՆեբենզյա․ Չեխիան փորձում է խուսափել պատասխանատվությունից
Հաջորդ հոդվածըԿանադա․ Հնդկացի երեխաների գերեզմանատեղիների սկանդալից հետո հրկիզվել է 33 եկեղեցի