Երեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Ուկրաինայում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ, տեղեկացրել է միջազգային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Նիստը, ըստ ռուսաստանցի դիվանագետի, նախատեսված է երեկոյան։
Պոլյանսկին ենթադրում է, որ իրենց ելույթներում արևմտյան երկրները «լող կտան ուկրաինական էներգետիկ և այլ ենթակառույցներին հարվածներ հասցնելու» քննադատության ալիքներում։
«Դոնբասի երեխաների մասին, պարզ է, չեն հիշի, բայց մենք կհիշեցնենք»,- հավելել է նա։
Դեկտեմբերին ՄԱԿ ԱԽ-ի նախագահությունն անցել է Հնդկաստանին։
Փոխանցում է tass.ru-ն։