Կքվեարկվի կենսալաբորատորիաների վերաբերյալ ՌԴ–ի բանաձևը

151

Նոյեմբերի 2-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կքվեարկվի ռուսաստանյան բանաձևի նախագիծը, որով նախատեսվում է ԱԽ հանձնաժողով ստեղծել՝ Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեությունն ուսումնասիրելու համար։

Այդ մասին ТАСС-ին հաղորդել է աղբյուրը միջազգային կազմակերպությունում։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողության» ընթացքում բացահայտվել  են Ուկրաինայում ԱՄՆ ՊՆ-ից  ֆինանսավորվող ռազմա-կենսաբանական ծրագրի իրականացման հետքերը շտապ մաքրելու փաստեր։ Նրա խոսքով՝ ուկրաինական կենսալաբորատորիաների աշխատակիցներից տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 24-ին շտապ կարգով ոչնչացվել են առանձնապես վտանգավոր ախտածինները՝ ժանտախտի, սիբիրյան խոցի, տենդի, խոլերայի և այլ մահաբեր հիվանդությունների հարուցիչները։

Հունիսի 9-ին Պենտագոնը խոստովանել է, որ վերջին 20 տարիներին ԱՄՆ-ն աջակցություն է ցուցաբերել Ուկրաինայում 46 տարբեր քաղաքացիական լաբորատորիաների, բուժհիմնարկների, ախտորոշման կենտրոնների։ Պենտագոնի պնդմամբ՝ Ուկրաինայում միջուկային, կենսաբանական կամ քիմիական զենք ստեղծելու ծրագիր չկա, և իրենց համագործակցության նպատակը «զուտ միջուկային և ռադիացիոն անվտանգությունը բարելավելն է, ինչպես նաև համաճարակներին և համավարակներին պատշաճ կերպով արձագանքելը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻտալացի լրագրող. «Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային ինտելեկտը հսկայական է»
Հաջորդ հոդվածըՆոր վարչապետի որոշումը զայրացրել է բրիտանացիներին