‘ՄԱԿ. Ամենաերջանիկ մարդիկ ապրում են Հյուսիսային Եվրոպայում’

577

Իրենց կյանքից ամենաշատը գոհ մարդիկ ապրում են Հյուսիսային Եվրոպայում, այսպիսի եզրակացության են եկել ՄԱԿ-ի փորձագետները: Նրանց կազմած վարկանիշային ցանկում «ամենաերջանիկները» հենց հյուսիսեվրոպական պետությունների բնակիչներն են: 150 երկիր ընդգրկող այդ ցուցակում առաջատարներն են Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Հոլանդիան և Շվեդիան: Վարկանիշային հետազոտությունը կատարվել է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման ցանցային ապահովում» գլոբալ նախաձեռնության շրջանակներում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի  հովանավորությամբ:

Ամենաերջանիկ երկրների ցանկը կազմելուն մասնակցել են տարբեր բնագավառների մասնագետներ՝ տնտեսության, հոգեբանության, հետազոտական վերլուծության, պետական վիճակագրության և այլն: Երջանկության մակարդակի հիմնական չափանիշների թվում վերլուծաբաններն օգտագործել են բնակչության շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, կյանքի տևողությունը, կենսական ընտրության ազատության ընկալումը և կոռուպցիայի բացակայությունը: 2012 թ. հրապարակված հետազոտության արդյունքների համեմատ՝ «երջանկության» մակարդակը մի քիչ բարձրացել է Աֆրիկայի երկրներում՝ Սահարայից հարավ, և Լատինական Ամերիկայում, սակայն նվազել է զարգացած արդյունաբերական պետություններում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Օբամա. Եկել է փոխզիջման հիման վրա խաղաղություն հաստատելու հարցում նոր ջանքեր գործադրելու ժամանակը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետն ընտրություններից հետո կհեռանա քաղաքականությունից’