‘ՄԱԿ. Աֆղանստանը շարունակում է մնալ օպիումի գլխավոր արտադրողն աշխարհում’

645

Աֆղանստանը շարունակում է մնալ օպիումի գլխավոր արդյունաբերողն աշխարհում, ասված է ՄԱԿ-ի թմրանյութերի նկատմամբ վերահսկողության և հանցագործությունների կանխարգելման վարչության 2012 թ. զեկույցում: Անցյալ տարի օպիումի կակաչի համաշխարհային արդյունահանման մեջ Աֆղանստանին բաժին է ընկել 75 %-ը: Սպասվում է, որ 2013 թ. այդ ցուցանիշը կաճի 15 տոկոսով: Կակաչ ցանելով և օպիումի արդյունաբերությամբ Աֆղանստանում զբաղվում է ավելի քան մեկ միլիոն մարդ: Ամենաշատն այդ թմրանյութը արտադրում են Գիլմենդ հարավային նահանգում, որտեղ տեղակայված են Մեծ Բրիտանիայի զինվորական ստորաբաժանումները, որոնք օպիումի կակաչի ցանքերի դեմ պայքարի պատասխանատուներն են: Այս առնչությամբ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալաուդին Բորուջարդին նկատել է, թե այն բանից հետո, երբ կակաչի ցանքատարածքների դեմ պայքարի պատասխանատվությունը դրվել է բրիտանացի զինվորականների ուսերին, դրա արտադրությունը հասել է 8 հազար տոննայի, այն դեպքում, երբ թալիբների տիրապետության օրոք այն տատանվում էր 200 կգ-ից մինչև 2 հազար տոննայի միջև: Բորուջարդին նշել է, որ Իրանի և Աֆղանստանի միջև սահմանագծի երկարությունը գրեթե 900 կմ է, և Աֆղանստանից Իրան թափանցող թմրավաճառների դեմ պայքարում վերջին 30 տարիներին Իրանում սպանվել է 3700 ոստիկան, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ս. Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը ամուսնացրել են Գաբրիել Սարգսյանին. Ֆոտոշարք ‘
Հաջորդ հոդվածը‘Զինակոչիկների ծառայության վայրը կընտրվի վիճակահանությամբ’