‘ՄԱԿ. Եմենում սով է և խոլերայի համաճարակ’

1322

Եմենում ավելի քան 17 մլն մարդ ամենաանհրաժեշտ բաների կարիք է զգում, և գրեթե յոթ մլն մարդ սովահարության եզրին է: Այդ մասին  Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի՝ Եմենին նվիրված նստաշրջանում հայտարարել է ՄԱԿ-ում մարդասիրական հարցերը կարգավորող Սթիվեն Օ՛Բրայենը:

«Ճգնաժամը չի մոտենում: Այն այստեղ է, մեր աչքի առաջ: Եվ նրա զոհերը սովորական մարդիկ են, խաղաղ բնակիչներ: Ավելի վատ է, քանի որ պատերազմն ավելի է սաստկացնում համատարած սովի սպառնալիքը: Եմենին երաշտ չի սպառնում, և եթե շարունակվող ռազմական հակամարտությունը չլիներ, այդ երկրում ոչ սով կլիներ, ոչ համաճարակ, ոչ մահեր ու սարսափներ»,- ասել է Սթիվեն Օ՛ Բրայենը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ապրիլի վերջին սկսված խոլերայի համաճարակից արդեն մահացել է 500 մարդ, այսօրվա դրությամբ՝ այդ ծանր ինֆեկցիոն հիվանդությամբ վարակվել է ավելի քան 55 հազար մարդ: Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Amnesty International-ը մտահոգված է Վրաստանում ադրբեջանցի լրագրողի առեւանգմամբ’
Հաջորդ հոդվածը‘Կիպրոսի ԱԳՆ. Արցախը հայերի պատմական տարածքն է’