‘
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը երկուշաբթի բանաձև է ընդունել, որտեղ կոչ է անում Իսրայելին անհապաղ միանալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և ատոմային ոլորտի բոլոր օբյեկտները ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ դնել: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածման վտանգը» վերնագրված փաստաթղթում ընդգծվում է, որ հրեական պետությունը տարածաշրջանի միակ պետությունն է, որը պայմանագրի մասնակից չէ:
‘