‘ՄԱԿ-ը Լիբանանին խորհուրդ է տալիս ընդունել Սիրիայից բոլոր փախստականներին’

534

ՄԱԿ-ի փախստականների գործերով գլխավոր հանձնակատար Անտոնիու Գուտերեշը Լիբանանին կոչ է արել ընունել բոլոր փախստականներին Սիրիայից:

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ երեկ լիբանանյան նախարարներից մեկը տեղեկացրել է կառավարության որոշման մասին՝ փոխելու վերաբերմունքը փախստականների նկատմամբ. այսուհետ լիբանանյան իշխանությունները կընդունեն միայն սահմանամերձ շրջանների բնակիչներին, որտեղ մարտեր են ընթանում:

Ներկա պահին Լիբանանում արդեն իսկ ավելի քան մեկ միլիոն սիրիացի փախստական կա:

Ինչպես BBC-ին տեղեկացրել է Գուտերեշը, Լիբանանի հետ բանակցություններն այդ հարցի շուրջ դեռևս շարունակվում են: Նա հավելել է, որ մարդու ծագումը չպետք է հիմք հանդիսանա նրան փախստականի կարգավիճակ տալու հարցում, քանի որ նման մոտեցումը կարող է ողբերգական իրավիճակը վերածել աղետալիի: 

Նախորդ հոդվածը‘Իրանում դատավճիռ է կայացվել կիբեռակտիվիստների նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում միանշանակ չի ընդունվել Օբամայի որոշումն Իրաքի վերաբերյալ’