‘
ՄԱԿ-ը դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով 415 մլն դոլար հատկացնել Նեպալին՝ անցած շաբաթ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար:
Իր գլխավոր նպատակներից մեկը ՄԱԿ-ը համարում է առանց տանիքի մնացած և փողոցում գիշերող ավելի քան 500 հազար նեպալցիներին ժամանակավոր կացարաններում տեղավորելը: Բացի այդ՝ ավելի քան 4,2 մլն մարդ սանիտարա-տեխնիկական, բժշկական օգնության և խմելու ջրի կարիք ունի:
Նեպալի երկրաշարժը՝ 7,9 մագնիտուդ ուժգնությամբ, ամենաավերիչն էր վերջին 80 տարիների ընթացքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա, մայրաքաղաք Կատմանդուից 84 կմ հեռավորությամբ:
Ինչպես հաղորդել է երկրի փոխվարչապետը, զոհերի թիվն արդեն անցել է 6 հազարից, նրա տվյալներով՝ տուժածների թիվն անցել է 11 հազարից: Փոխանցում է ТАСС-ը:
‘