‘
ՄԱԿ-ը կտրուկ վատացրել է 2015 թ. Ռուսաստանի ՀՆԱ-ի վերաբերյալ կանխատեսումը, հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով վարչության զեկույցին:
Դեկտեմբերին համաշխարհային կազմակերպության փորձագետները կանխատեսում էին, որ ՌԴ-ի տնտեսությունը 0,2 % աճ կունենա, մինչդեռ հիմա նրանք կանխատեսել են 3 %-անոց անկում: Բացի այդ՝ վատացել է նաև 2016 թ. կանխատեսումը. ՄԱԿ-ում կարծում են, որ Ռուսաստանին ստագնացիա (լճացում) է սպասվում, մինչդեռ նախկինում ենթադրվում էր 1,2 %-ի աճ:
Ընդ որում՝ Ռուսաստանի վերաբերյալ կանխատեսումներն ավելի վատն են, քան ԱՊՀ մյուս երկրներինը: 2015 թ. այդ պետություններին սպասվում է 2,1 % անկում, իսկ 2016 թ.` 0,9 %- աճ: Փոխանցում է lenta.ru-ն:
‘