ՄԱԿ-ը կրկին թալիբներին կոչ է արել բացել բուհերն ու դպրոցները կանանց համար

399

Աֆղանստանի աջակցության ՄԱԿ-ի առաքելությունը Աֆղանստանում ուսումնական տարվա մեկնարկից մեկ ամիս առաջ կրկին դիմել է թալիբներին՝ կոչ անելով չեղարկել կանանց կրթության արգելքը։

«Մեկ ամիս անց Աֆղանստանի դպրոցներն ու համալսարանները բացելու են դռները նոր ուսումնական տարվա կապակցությամբ, բայց ո՛չ միլիոնավոր կանանց և աղջիկների համար։ Դա մարդու իրավունքների ոտնահարում է և ինքնավնասման ակնհայտ ակտ։ Աֆղանստանի աջակցության ՄԱԿ-ի առաքելությունը իշխանություններին կոչ է անում գործել հիմա՝ պաշտպանելու համար կանանց կյանքը, գոյության միջոցներն ու ապագան»,- ասվում է առաքելության հաղորդագրության մեջ, որ հրապարակվել է երեքշաբթի Twitter-ում։

Հունվարի վերջին հայտնի դարձավ, որ «Թալիբան» շարժման ձևավորած ժամանակավոր կառավարությունում բարձրագույն կրթության նախարարությունը նամակներ է ուղարկել Աֆղանստանի համալսարաններ, որոնցում «մինչև հետագա ծանուցումը» արգելել է  կանանց գրանցել՝ մասնակցելու 2023 թ․ ընդունելության քննություններին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻտալիայում կալանվել է ԵՄ պատժամիջոցների տակ ընկած ռուսաստանցիների ունեցվածքը
Հաջորդ հոդվածըԷդուարդ Սպերցյան.Երբ ես ընտրեցի Հայաստանը, լսեցի սրտիս