‘ՄԱԿ-ը կրճատում է խաղաղապահ առաքելությունը Սիրիայում ‘

627

ՄԱԿ-ը Սիրիայից հետ է կանչում իր աշխատակիցների մի մասին: Պատճառն, ըստ BBC-ի, այն է, որ սիրիական հակամարտությունը գնալով թեժանում է եւ խաղաղապահների կյանքին սպառնացող վտանգը գնալով մեծանում է:

Այս շաբաթ Սիրիան կլքի ՄԱԿ-ի 100 աշխատակիցներից 25-ը՝ մարդիկ, որոնք օժանդակ բնույթի աշխատանք են կատարում: Դամասկոսում մնացող ՄԱԿ-ի խաղաղապահների շարժը սահմանափակված կլինի:   

2011-ի մարտին բռնկված սիրիական ներքին հակամարտության սկզբից ի վեր ՄԱԿ-ը հարյուր հազարավոր սիրիացիների համար մարդասիրական օգնություն տրամադրող հիմնական կազմակերպությունն է: ՄԱԿ-ի տվյալներով, այս ընթացքում Սիրիայում սպանվել են կազմակերպության ութ աշխատակիցներ:

Տարբեր տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ սիրիական հակամարտության ընթացքում զոհվել է 20-ից 40 հազար մարդ:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուին եւ Կակային թույլ չեն տվել նստել ավտոբուս. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Իտալիան եւ Ֆրանսիան իրար կմիանան $35 միլիոն արժողությամբ թունելով ‘