ՄԱԿ-ը կքննարկի Հնդկաստանի անվանափոխումը, եթե նման դիմում ստանա

141

ՄԱԿ-ը պատրաստ է քննարկել Հնդկաստանը Բհարատ վերանվանելու հնարավորությունը, եթե համապատասխան դիմում ստանա։

Այդ մասին լրագրողներին հաղորդել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Խակը։

Վերջինս հիշեցրել է, որ Թուրքիայի դեպքում ՄԱԿ-ն արձագանքել է այդպիսի պաշտոնական դիմումին՝ բավարարելով Անկարայի դիմումը՝ ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերում այդ երկրի անունը ոչ թե Turkey գրելու, այլ այնպես, ինչպես թուրքերն իրենք են անվանում իրենց երկիրը՝ Turkiye։

Հնդկաստանում սեպտեմբերի 5-ին սկանդալ է ծագել, երբ Դրաուպադի Մուրմուն ընթրիքի հրավեր է ուղարկել Քսանի խմբին, և այնտեղ նրա պաշտոնը նշվել է ոչ թե «Հնդկաստանի նախագահ», այլ «Բհարատի նախագահ»։ Ընդդիմությունը մեղադրել է վարչապետ Նարենդրա Մոդիին, թե նա մտադիր է հրաժարվել «Հնդկաստան» անունից և թողնել միայն հինդիով տարբերակը՝ Բհարատ։ Երկու անվանումներն էլ առկա են սահմանադրության մեջ և ակտիվորեն օգտագործվում են երկրում, սակայն միջազգային մակարդակով ընդունված է «Հնդկաստան» անվանումը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրանում բացահայտվել է անկարգություններ նախապատրաստող ամերիկամետ խմբավորում
Հաջորդ հոդվածըՆպատակը հերթական սադրանքն է