‘ՄԱԿ-ը հայտարարել է Հաշոգիի սպանությանը սաուդյան արքայազնի առնչության մասին’

1106

Հավաստի ապացույցներ կան լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությանը թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի և Սաուդյան Արաբիայի ուրիշ պաշտոնատար անձանց առնչության վերաբերյալ, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում։

ՄԱԿ-ը կոչ է արել նրանց նկատմամբ միջազգային հետաքննություն անցկացնել։

Արտադատական մահապատիժների հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Անյես Կալամարը հրապարակել է իր զեկույցը սաուդցի լրագրողի սպանության հետաքննության արդյունքների հիման վրա։ Թուրքիա կատարած այցից հետո  Կալամարը  եզրակացրել է, որ Ջամալ Հաշոգին Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանց կողմից իրականացված դաժան ու կանխամտածված սպանության զոհ է։ Նա դատապարտել է սաուդյան իշխանությունների կողմից այդ գործով 11 կասկածյալների նկատմամբ գաղտի հետաքննության թափանցիկության բացակայությունը և կոչ է արել դադարեցնել այդ անձանց քրեական հետապնդումը։

Թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի և Սաուդյան Արաբիայի մի շարք պաշտոնյաների նկատմամբ կարող են սահմանվել անվանական պատժամիջոցներ։ Բացի այդ՝ սպանությանը նրանց առնչության վերաբերյալ գործը կարող է քննության հանձնվել Հաագայի միջազգային քրեական դատարանին։

Անյես Կալամարը հունիսի 26-ին իր զեկույցը ներկայացնելու է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստում, որի կազմում են ՄԱԿ-ի 47 երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը‘Պոգբան չի ցանկանում տեղափոխվել «Ռեալ»’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկայի Գավաթ. Արգենտինան ոչ-ոքի խաղաց Պարագվայի հետ, Կոլումբիան հաղթեց Քաթարին (տեսանյութ)’