ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով կոմիտեի ղեկավար Ֆոլկեր Թյուրքը բաց նամակ է ուղարկել Twitter-ի նոր ղեկավար Իլոն Մասքին, որում ասվում է, որ այդ հարթակում մարդու իրավունքները պետք է կենտրոնական տեղ զբաղեցնեն։
Թյուրքի կարծիքով՝ սոցցանցում մարդու իրավունքների պահպանմանը հետևող ամբողջ թիմին աշխատանքից ազատելը, ինչից Մասքն սկսել է Twitter-ի կառավարումը, ոչ մի լավ բան չի խոստանում։
ՄԱԿ-ի կողմից նման հրապարակային քննադատությունը չափազանց հազվադեպ պրակտիկա է։
Թեպետ Մասքը խոստացել է, որ իր օրոք սոցցանցի բովանդակության վերահսկողությունը կշարունակվի, մտավախություն կա, որ Twitter-ն այլևս նախկին ջանասիրությամբ չի արգելափակի ատելություն սերմանող թվիթները։
Ֆոլկեր Թյուրքը նոր ղեկավարությանը նաև նախազգուշացրել է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և շեշտել է օգտատերերի խորհրդապահությունը պաշտպանելու կարևորությունը։
Իրավապաշտպանները և ամերիկյան իշխանությունները նման կարծիք են հայտնել, քանի որ ավելի վաղ Մասքը հայտարարել է Դոնալդ Թրամփի կայքէջը արգելափակելու մտադրության մասին և բազմիցս նշել է, թե ինչպես է ինքը պատկերացնում խոսքի ազատությունը։
Փոխանցում է BBC-ն։