‘
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Մարկ Լոուքոկը Սաուդյան Արաբիային կոչ է արել դադարեցնել Եմենի շրջափակումը, քանի որ այնտեղ կարող է սոսկալի սով բռնկվել, հաղորդում է BBC News-ը:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ բռնկված սովը կարող է լինել ամենախոշորը վերջին տասնամյակներում և միլիոնավոր զոհերի պատճառ դառնալ: Եթե շրջափակումը հանվի, մարդասիրական առաքելությունները մարդկանց սնունդ կհասցնեն:
Երկուշաբթի օրը Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը փակել է Եմենի օդային, ցամաքային և ծովային ճանապարհները: Դա արվել է ի պատասխան Էր-Ռիյադի ուղղությամբ հրթիռի արձակման: Արկի թռիչքը հաջողվել է կասեցնել, և ոչ ոք չի տուժել: Սաուդյան Արաբիան Եմենը շրջափակելու որոշումը բացատրել է նրանով, որ չի ցանկանում թույլ տալ այնտեղ զենքի մատակարարում Իրանից:
Իրանի իշխանությունները հերքում են իրենց կապը Եմենի զինված խմբավորումների հետ:
Արաբական կոալիցիան կռվում է Եմենի հուսիթ գրոհայինների դեմ:
Փոխանցում է Interfax-ը:
‘