Համաձայնեցրել են Սև ծովի միջանցքով նավերի երթևեկը

293

ՄԱԿ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի պատվիրակությունները հաստատել են հոկտեմբերի 31-ին ծովային մարդասիրական միջանցքով 16, այլ ոչ թե 14 նավերի երթևեկը։

Այդ մասին վկայում են Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնում միջազգային կառույցի ներկայացուցչության տարածած ստուգված տվյալները։

Պատվիրակությունները «համաձայնեցրել են ծովային հումանիտար միջանցքով 16 նավերի տեղաշարժը, այդ թվում՝ 12-ը՝ ուկրաինական նավահանգիստներից և չորսը՝ դեպի ուկրաինական նավահանգիստներ»։ Ռուսաստանյան կողմին ՄԱԿ-ը տեղեկացրել է դրա մասին։

Ընդհանուր առմամբ՝ ուկրաինական նավահանգիստներում և դրանց առընթեր ջրերում երթևեկի թույլտվություն է ակնկալվում մոտավորապես 700 հազար տոննա ընդհանուր քաշով սննդամթերքով բեռնված 21 նավերի համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖիշերի շախմատ․ Հիկարու Նակամուրան՝ աշխարհի չեմպիոն
Հաջորդ հոդվածըՆախագահական ընտրություններում հաղթել է Լուլա դա Սիլվան