‘
Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարել է Սիրիայից իր աշխատակիցների առնվազն կեսին տարհանելու մասին, այսօր հաղորդել է France-Presse գործակալությունը: Լրատվական գործակալության տվյալներով՝ նման որոշում կայացվել է երկրում իրավիճակի սրացման պատճառով: Տարհանվելու է նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի միացյալ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի առաքելությունը, որը տեղակայված է Դամասկոսում: Այն կտեղափոխվի Կահիրե կամ Լիբանան, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ներկա պահին ընդհանուր առմամբ Սիրիայի տարածքում կա ՄԱԿ-ի մոտավորապես 100 աշխատակից:
‘