‘
ՄԱԿ-ի երեխաների իրավունքների գծով հանձնաժողովը Վատիկանից պահանջել է մանրակրկիտ տեղեկատվություն տրամադրել կաթոլիկ հոգևորականների կողմից երեխաների նկատմամբ սեռական բռնությունների հազարավոր դեպքերի վերաբերյալ:
Նախատեսվում է, որ վեց ամիս հետո, ուսումնասիրելով այդ տվյալները, երեխայի իրավունքների վերաբերյալ Կոնվենցիայի գործողությունը կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներն այդ փաստերը կքննարկեն Վատիկանի հետ: Վատիկանից նաև պահանջել են տեղեկատվություն տրամադրել բռնության զոհերին ցուցաբերված օգնության, ինչպես նաև՝ հոգևորականների հանցագործությունները թաքցնելու փաստերի վերաբերյալ:
Վատիկանը ՄԱԿ-ի կազմում չէ, սակայն պարտավորություններ ունի երեխայի իրավունքների Կոնվենցիայով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘