‘
Ինչպես հաղորդել է Փախստականների գործերով ՄԱԿ-ի գործակալությունը՝ Թուրքիան միջազգային օգնության կարիք ունի, որպեսզի անհրաժեշտ չափով ապահովի վերջին օրերին թուրք-սիրիական սահմանը հատած 130 հազար փախստականներին: Գործակալության ներկայացուցիչների խոսքով՝ դա այդքան կարճ ժամանակում ամենամեծ հոսքն է եղել Սիրիայում 2011 թ. սկսած քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր:
Սիրիայի քրդերը փախչում են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հարձակումներից, որոնք վերջին շրջանում իրենց վերահսկողությունն են հաստատել Սիրիայի և Իրաքի բավական ընդարձակ տարածքներում: Տեղեկություններ են ստացվում, որ ջիհադականներն ընդհուպ մոտեցել են սիրիական Կոբանե քաղաքին, և եթե քաղաքը հանձնվի, ապա «Իսլամական պետության» գրոհայինները վերջնականապես կհիմնվեն գրավյալ տարածքներում:
Թուրքիան արդեն դժվարություններ ունի վերջին երեք տարում Սիրիան լքած ավելի քան մեկ միլիոն փախստականներին տեղավորելու հարցում: Փոխանցում է BBC-ն:
‘