‘
ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ ենթհանձնաժողովի՝ IQAT-ի առաքելությունն ընդհատել է իր այցը Ադրբեջան և վաղաժամ լքել այս երկիրը՝ պայմանավորված խոչընդոտներով, որոնց առերեսվել է իր աշխատանքի ընթացքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
ՄԱԿ-ի Ադրբեջանի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ չնայած Ադրբեջանի իշխանությունների՝ ազատազրկման վայրեր առանց խոչընդոտների այցլելու երաշխքիներին՝ պատվիրակությունը կարողացել է այցելել կառույցների միայն մի մասը և հնարավորություն չի ունեցել իրականանցել նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ:
«Ադրբեջանի կողմից լուրջ խախտումների պայմաններում պատվիրակությունը չի կարողացել ամբողջությամբ իրականացնել իր՝ սեպտեմբերի 8-17-ը նախատեսված առաքելությունը և հարկադրված է եղել այն վաղաժամ դադարեցնել»,- ասված է հայտարարության մեջ:
Պատվիրակությունն իր առաքելությունը դադարեցրել է սեպտեմբերի 14-ին, սակայն նրա մի շարք անդամներ մնացել են Բաքվում ՝ Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցությունները շարունակելու համար:
Պատվիրակության անդամները Ադրբեջանում մեկուսարանում այցելել են նաև իրավապաշտպան Լեյլա Յունուսին, որի նկատամամբ ճնշումները այդ այցից հետո ավելի ուժեղացել են: Նա բանտային հսկիչին խնդրել է, որ առաքելության անդամները կրկին այցելեն իր բանտախցիկ, սակայն նրա խնդրանքը չի փոխանցվել առաքելությանը:
IQAT-ի պատվիրակությունը առաքելության ավարտից հետո փակ զեկուցումներ է ներկայացնում պետություններին՝ կոչ անելով դրանք ներկայացնել նաև հանրությանը:
‘