ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում ապառազմականացված գոտի ստեղծել ԶԱԷԿ-ի շուրջ

161

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, հետևելով ՄԱԳԱՏԷ-ին, կոչ է արել ապառազմականացված գոտի ապահովել Զապորոժյան ԱԷԿ-ի շուրջ։

Արտահերթ նիստում, որ հրավիրվել է Մոսկվայի պահանջով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը ռուսաստանյան կողմին հորդորել է ռազմական անձնակազմը և տեխնիկան  դուրս բերել կայանի տարածքից, իսկ Կիևին՝ չխախտել անվտանգության գոտու սահմանները։

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են միմյանց մեղադրել ատոմակայանը գնդակոծելու հարցում։

«Ցավում ենք, որ ձեր զեկույցում, որը հրապարակվել է տառացիորեն մի քանի ժամ առաջ, ուղղակիորեն չի նշվում գնդակոծությունների աղբյուրը»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Քանի դեռ մենք էինք վերահսկում կայանը, ռադիացիոն աղետի սպառնալիք չկար։ Հենց Ռուսաստանը եկավ, անմիջապես վատթարագույն սցենարը հնարավոր դարձավ»,- ասել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԿարեն Խաչանովն առաջին անգամ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչում է
Հաջորդ հոդվածըՌանիերին կարող է գլխավորել Ա սերիայի թիմը