ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի Կիպրոսի հարցը

103

Միջազգային հանրությունն անհանգստացած է Կիպրոսի խնդրի կարգավորման կապակցությամբ։

Դրա առիթը ինքնահռչակ Հյուսային Կիպրոսի թուրքական հանրապետության առաջնորդ Էրսին Թաթարի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն են, որոնցում խոսվում է Ֆամագուստա քաղաքի Վարոշա թաղամասը բացելու և 3,4 %-ով բնակեցնելու մասին։ Էրդողանը, որ Կիպրոս էր ժամանել կղզի թուրքական զորքերի ներխուժման 47-ամյակի առիթով, հայտարարել է, որ Վարոշան, որն ընկալվում է որպես Կիպրոսի խնդրի կարգավորված չլինելու խորհրդանիշ, « կդառնա ապագա բարգավաճման խորհրդանիշը»։

«Կիպրոսցի հույները պնդում են իրենց երեսպաշտ և միակողմանի դիրքորոշումը, որը կտրված է իրականությունից։ Կյանքը Վարոշայում կվերականգնվի։ Այստեղ ճանապարհ կբացվի դեպի նոր դարաշրջան, ինչն օգուտ կբերի յուրաքանչյուրին այն հարցում, ինչ վերաբերում է սեփականության կառավարման իրավունքին»,- հայտարարել է Էրդողանը։

Ընդ որում՝ հունական համայնքի ներկայացուցիչներին կարող է առաջարկվել ապրել Վարոշայում Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության իրավազորության ներքո։

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ Էրդողանի պլանները հակասում են միջազգային իրավունքին։

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մտահոգություն է հայտնել Էրդողանի և Թաթարի հայտարաւոթյունների կապակցությամբ՝ անընդունելի համարելով Վարոշայի կարգավիճակը միակողմանիորեն փոխելու որոշումը։

Կիպրոսի նախագահը  Ազգային խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել։ Չորեքշաբթի Կիպրոսի հարցով կհավաքվի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածը«Առաջին աղքատ նախագահը»․ Պերուում նախագահ է դարձել երկրի պատմության մեջ ամենաձախ քաղաքական գործիչը
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 220 նոր դեպք, 56 առողջացած, 1 մահ