‘
Առաջիկա օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կարող է քվեարկության դրվել Պաղեստինի անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ բանաձևի նախագիծը: Այդ մասին դեկտեմբերի 23-ին Մոսկվայում, մամլո ասուլիսում հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում պաղեստինյան պատվիրակության ղեկավար Սաիբ Արիքաթը:
«Քվեարկությունը կարող է լինել ամեն պահի,- ասել է նա:- Այժմ տեխնիկական խորհրդակցություններ են ընթանում: Կարծում եմ՝ առաջիկա օրերին նախագիծը կդրվի քվեարկության: Այժմ մենք կարող ենք ստանալ 9 ձայն, կամ էլ՝ չի բացառվում վետոն»:
Սաիբ Արքաթը նաև հայտարարել է, թե Պաղեստինը ցավում է, որ Իսրայելը Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացված բանաձևը՝ անկախ պետություն ստեղծելու մասին, համարում է «ագրեսիայի ակտ»: Փոխանցում է ТАСС-ը:
‘