‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անօրինական է ճանաչել Ղրիմի հանրաքվեն’

788

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը ոչ օրինակարգ է ճանաչել Ղրիմի Ինքնավար Հարապետության կարգավիճակի հարցով հանրաքվեն: «Իրավիճակն Ուկրաինայում վատթարանում է, քանի որ նշանակաված հանրաքվեն անօրինական է», լրագրողներին ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ Անվտանգության խորհրդում քննարկումների արդյունքում:

ՄԱԿ-ի կարծիքով՝ օրինական կարող է ճանաչվել միայն համաուկրաինական հանրաքվեն:

Երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում փակ դռների ետևում կայացել է հանդիպում, որի ընթացքում քննարկվել է իրավիճակն Ուկրաինայում: Վերջին մի քանի օրերի ընթացքում սա արդեն այդ խնդրի վերաբերյալ չորրորդ քննարկումն է: Նախորդ հանդիպումները կայացել էին փետրվարի 28-ին, մարտի 1-ին, ապա՝ մարտի 3-ին: Փոխանցում է podrobnosti.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Հայացք Մոսկվայից. Չի բացառվում, որ Կիևը կդադարեցնի իր անդամությունը ԱՊՀ-ում’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական մամուլ. Յանուկովիչը հոսպիտալացվել է սրտի կաթվածով’