‘ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է մուսուլմանական երկրներում տեղի ունեցող անկարգությունները: ‘

828

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է մուսուլմանական երկրներում տեղի ունեցող անկարգությունները:

«Անվտանգության խորհրդի անդամները կոչ են անում բոլոր երկրներին պաշտպանել դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին՝ միջազգային կանոնների համաձայն»,-  ասվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:

Մահմեդական աշխարհում բողոքի ալիքի պատճառ է հանդիսացել «Իսլամի անմեղությունը» ֆիլմը:  Անկարգություններով ուղեկցվող բողոքի ցույցեր են տեղի ունենում Եմենում, Եգիպտոսում, Թունիսում, Սուդանում, Ինդոնեզիայում, Լիբանանում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ԱՄՆ դեսպանությունների դիմաց:

Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին Բենգազիում  իսլամիստների՝ ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման հետևանքով զոհվեց Լիբիայում ԱՄՆ դեսպանը:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Փոխգործակ-ցություն-2012» զորավար-ժությունները ‘
Հաջորդ հոդվածը‘Google-ը հրաժարվում է հեռացնել Youtube-ից «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը’