‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուսամա բեն Լադենի անունը հանել է «սև ցուցակից»’

648

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուսամա բեն Լադենի անունը հանել է «սև ցուցակից», որում ընդգրկված են «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող անձինք և կազմակերպությունները, հաղորդում է Reuters-ը: Ցուցակը ֆինանսական պատժամիջոցներ, ինչպես նաև՝ աշխարհում տեղաշարժվելու արգելք է նախատեսում այնտեղ ընդգրկված անձանց և կազմակերպությունների նակատմամբ: Ինչպես հաղորդել են ՄԱԿ-ի ԱԽ-ում, բեն Լադենը պաշտոնապես ցուցակից հանվել էր դեռևս փետրվարի 21-ին, սակայն դրա վերջնական հաստատման համար անհրաժեշտ էր, որպեսզի այն երկրները, որտեղ բեն Լադենը ֆինանսական ակտիվներ ուներ, պատասխանեին «Ալ-Քաիդայի» դեմ պատժամիջոցներ կիրառելու՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի դիմումին և երաշխավորեին, որ այդ ակտիվները չեն փոխանցվի «սև ցուցակում» գտնվող անձանց կամ կազմակերպություններին և չեն օգտագործվի ահաբեկչական նպատակներով: Միայն դրանից հետո բեն Լադենի ֆինանսական ակտիվները կսառեցվեին:

«Ալ-Քաիդայի» դեմ պատժամիջոցների գծով ՄԱԿ-ի ԱԽ «սև ցուցակում» ներկայումս ընդգրկված են 233 մարդ և 63 կազմակերպություն:  Ուսամա բեն Լադենն այդ ցուցակ էր մտցվել 2011 թ. հունվարին, իսկ նույն թվականի մայիսի 2-ին սպանվել էր Պակիստանի Աբոտաբատ քաղաքում  ամերիկյան հատուկ նշանակության ուժերի կողմից: 2012 թ. ապրիլին բեն Լադենի՝ Պակիստանում մնացած հարազատներին վերադարձրին հայրենիք՝ Սաուդայն Արաբիա: Ըստ որոշ տվյալների՝ նրանց թվում էին թիվ մեկ ահաբեկչի երեք այրիները, յոթ երեխաները և հինգ թոռները, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հունվար ամսին երկրից մեկնել և չի վերադարձել 7 002 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Մխիթարյանը վերածվում է համաշխարհային աստղի’