‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննադատել են Ռուսաստանին’

742

Հունվարի 26-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրվել էր Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը հայտարարել է, թե Մարիուպոլը հրթիռակոծության ենթարկողը գիտակցաբար կրակ է բացել քաղաքացիական բնակչության վրա և պետք է կանգնի դատարանի առաջ: Ֆելթմանը հիշեցրել է ԵԱՀԿ հայտարարությունն այն մասին, որ «արկերը թռել են անջատականների վերահսկողության տակ գտնվող շրջանից»:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մարտերի վերսկսման պատասխանատվությունը դրել է Կիևի վրա՝ հայտարարելով, որ վերջինս Դոնբասի նկատմամբ «ուժային ճնշում» կիրառելու քաղաքականություն է վարում:

Իր հերթին՝ Ուկրաինայի ներկայացուցիչը Ռուսաստանին մեղադրել է այն բանում, որ նա տեխնիկա ու զորքեր է ուղարկում Ուկրաինա, և կոչ է արել հավատարիմ մնալ Մինսկի պայմանավորվածություններին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մուբարաքի երկու որդիներին ազատ են արձակել բանտից’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի Ռադան Ռուսաստանը ճանաչել է «ագրեսոր երկիր»’