ՄԱԿ-ի ԳԱ-ն հակառուսաստանյան բանաձև է ընդունել հանրաքվեների կապակցությամբ

342

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան չորեքշաբթի հակառուսաստանյան բանաձև է ընդունել ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում հանրաքվեների, ինչպես նաև՝ Ուկրաինայում իրավիճակի կապակցությամբ։

Այդ մասին հաղորդել է ТАСС-ի թղթակիցը։

Հօգուտ բանաձևի քվեարկել է 143 երկիր, դեմ՝ հինգը, ձեռնպահ՝ 35 երկիր։

Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, ԿԺԴՀ-ն, Նիկարագուան, Սիրիան։

Չինաստանը, Հնդկաստանը, ՀԱՀ-ը ձեռնպահ են քվեարկել, ինչպես նաև Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։

 Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Էստոնիան, ինչպես նաև Ուկրաինան, պաշտպանել են բանաձևը։

Ադրբեջանը և Թուրքմենստանը չեն քվեարկել (այսինքն՝ ոչ կողմ, ոչ դեմ, ոչ ձեռնպահ)։

Բանաձևում նաև կոչ է արվեում հակամարտությունն Ուկրաինայում կարգավորել բանակցությունների միջոցով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱկանի պայթյունի հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ Սալահն՝ ամենաարագ հեթ-տրիկի հեղինակ