‘ՄԱԿ-ի ԳԱ-ն Ղրիմի և Սևաստոպոլի ռազմականացման վերաբերյալ բանաձև է ընդունել’

2153

Քվեարկության արդյունքներով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պաշտպանել է ուկրաինական պատվիրակության նախաձեռնած բանաձևը՝ «Ղրիմի ևՍևաստոպոլ քաղաքի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի շրջանի ռազմականացման մասին»:

Ուկրաինայի բանաձևին «կողմ» է քվեարկել 66 պետություն, «դեմ»՝ 19-ը, ձեռնպահ է մնացել 72 պատվիրակ:

Փաստաթղթում «լուրջ մտահոգություն է արտահայտվում Ռուսաստանի կողմից Ղրիմի շարունակական ռազմականացաման» առթիվ, ինչպես նաև դատապարտվում է «Կերչի նեղուցով կամրջի կառուցումն ու բացումը» և «Ռուսաստանի Դաշնության աճող ռազմական ներկայությունը Սև և Ազովի ծովերի շրջանում, այդ թվում՝ Կերչի նեղուցում, և այնտեղ միջազգային նավագնացության սահմանափակումը»:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Հանգստացեք, պարոն Ալումյան’
Հաջորդ հոդվածը‘Սի Ձինպինը հայտարարել է, որ Չինաստանում կոռուպցիան հաղթահարված է’