‘ՄԱԿ-ի ԳԱ-ն մեղադրում է Իրանին, ԿԺԴՀ-ին, Մյանմային և Սիրիային՝ մարդու իրավունքները պարբերաբար ոտնահարելու համար’

527

ՄԱԿ-ի ԳԱ-ն  երեքշաբթի հերթական անգամ մեղադրել է Իրանին, ԿԺԴՀ-ին, Մյանմային և Սիրիային՝ «կանոնավորապես մարդու իրավունքները ոտնահարելու» համար, և պահանջել, որպեսզի այդ երկրների իշխանությունները համակողմանիորեն համագործակցեն միջազգային հանրության իրավապաշտպան կառույցների հետ, հաղորդում է   ИТАР-ТАСС-ը: Մասնավորապես, Թեհրանին մեղադրանք է ներկայացվել ընդդիմության նկատմամբ հալածանքների, ինչպես նաև կալանավորների հանդեպ « խոշտանգումների, անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի» համար: Նույնպիսի մեղադրանքներ են ներկայացվել նաև Փհենյանին: Սիրիայի վերաբերյալ բանաձևում դատապարտվում է Դամասկոսի կողմից օդուժի և ծանր տեխնիկայի կիրառումը զինված ընդդիմությանը դիմակայելիս, ինչպես նաև առանց դատ ու դատաստանի մահապատիժները և քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունների կիրառումը Բաշար Ասադի համախոհների կողմից: Ինչ վերաբերում է Մյանմային, ապա այնտեղ, առաջվա պես, «ակներև է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մշտական ոտնահարումը»:

Ի դեպ, ԿԺԴՀ-ի և Մյանմայի վերաբերյալ բանաձևերն ընդունվել են փոխհամաձայնությամբ, մինչդեռ Իրանին և Սիրիային վերաբերող բանաձևերի համար հարկ է եղել քվեարկություն կազմակերպել, որի արդյունքում, այնուամենայնիվ, երկու բանաձևերն էլ ընդունվել են:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ում Պաղեստինի Ազգային Ինքնավարության կարգավիճակը բարձրացնելու քվեարկությանը Բելգիան ձեռնպահ կմնա’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. «Սպարտակում» ես որեւէ բուժզննում չեմ անցել»’