‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գոհ է «վեցյակի» և Իրանի բանակցությունների արդյունքից’

975

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ հեռախոսազրույցում գոհունակություն է հայտնել Ալմաթիում երեկ ավարտված՝ Իրանի Իսլամական Հանրապետության և «հինգ պլյուս մեկ» խմբի բանակցությունների հերթական ռաունդի արդյունքներից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: «Գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ ոգևորված է հետագա հանդիպումների ամսաթվերի և վայրերի վերաբերյալ Ալմաթիում կողմերի միջև ձեռք բերված  պայմանավորվածություններից»,- ասվում է ՄԱԿ-ի մամլո ծառայության հաղորդագրությունում: Միևնույն ժամանակ, զրույցի ընթացքում Պան Գի Մունն ընդգծել է , որ Թեհրանը, որ ակտիվորեն յուրացնում է միջուկային տեխնոլոգիաները, դեռ «պետք է վաստակի միջազգային հանրության վստահությունը»:

Հիշեցնենք, որ երկօրյա բանակցությունների ընթացքում Իրանի և «վեցյակի» երկրների (ՌԴ, ԱՄՆ, ԿԺՀ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտի 18-ին Ստամբուլում փորձագետների մակարդակով՝ հանդիպում, այնուհետև՝ ապրիլի 5-6-ին Ալմաթիում՝ «վեցյակի» և Իրանի քաղաքական տնօրենների նոր խորհրդակցություն անցկացնել:

Վաշինգտոնը և Մոսկվան նույնպես Ալմաթիի հանդիպումն «օգտակար» են գնահատել, հաղորդում է Trend-ը: 

Նախորդ հոդվածը‘Ռինատ Բիլյալետդինով. Մովսիսյանը «Սպարտակում» պետք է խաղա առաջին րոպեներից’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Կարապետյանը 1 անգամ է դեմ քվեարկել, այն էլ՝ Դավիթ Հարությունյանի հեղինակած օրինագծին ‘